«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հերթական անգամ դժգոհություն է ստեղծել և/կամ առաջացրել իր բաժանորդների համար։
Այս անգամ հերթական խնդիր-բողոքն առ այն է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն չնայած այն բանին, որ զգուշացնում է ջրամատակարարման դադարեցման մասին, շատ ժամանակ էլ առանց զգուշացնելու անակնկալ կերպով դադարեցնում է ջրամատակարարումը, որը կարող է ձգվել մինչև 24 ժամ։
Ամռան տապին բնակիչները չգիտեն, թե ինչ անեն առանց ջրի, քանի որ բոլոր կենցաղային աշխատանքները մնում են անկատար։
Հիմնական բողոքները ստացվում են Արաբկիր վարչական շրջանից, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից, Կենտրոն վարչական շրջանից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ հայտնել էինք այն մասին, որ «Վեոլիա ջուր»-ը 24-ժամյա գրաֆիկով ջրամատակարարումը դարձրել է 17 ժամյա։
Բնակիչների շրջանում այս հարցով պայմանավորված բունտ է հասունանում։
ArmLur.am-ը գրավոր հարցում է ուղարկել «Վեոլիա ջուր» ՓԲԸ՝ պարզելու համար, թե ո՞րն է խնդիրը։
Հարցման պատասխանները ստանալուց հետո այն կհրապարակենք։
Աննա Սրապիոնյան