ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 000-ներով գոլդ համարանիշների աճուրդի շուրջ սկանդալը շարունակվում է․ «Դվինի Արտակը» հաղթող ընկերությանը հասցրել է դատարան. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 000-ներով գոլդ համարանիշների աճուրդի շուրջ սկանդալը շարունակվում է: էլեկտրոնային աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված «ՆԱՄԲԵՐ ՈՒԱՆ» ՍՊ ընկերությունը եւս կներկայանա դատարան: Նկատի ունենալով, որ 23.02.2024 թվականին ժամը 12:00-ին մեկնարկած տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 000 OO 01 համարանիշի էլեկտրոնային աճուրդի արդյունքում հաղթող է ճանաչվել «ՆԱՄԲԵՐ ՈՒԱՆ» ՍՊ ընկերությունը, նրա շահերը շոշափվելու են նշված գործով կայացվելիք դատական ակտով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով, դատարանը որոշել է «ՆԱՄԲԵՐ ՈՒԱՆ» ՍՊ ընկերությանը գործի դատավարությունում ներգրավել որպես երրորդ անձ։

ArmLur.am-ը հայտնել էր, որ Դվին հյուրանոցային համալիր ՓԲԸ-ն մարտի 29-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ու պահանջում է, որ ՀՀ վարչական դատարանը 23.02.2024 թ. ժամը 12:00-ին մեկնարկած տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 000 OO 01 համարանիշի օգտագործման իրավունքի աճուրդն անվավեր ճանաչի և «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչի:

Դատելով իրավիճակից՝ վերոնշյալ գոլդ համարի աճուրդ է կայացել ու Արտակ Թովմասյանին պատկանող Դվին հյուրանոցը մասնակցել է աճուրդին, սակայն չի հաղթել ու հիմա գործարարին պատկանող ընկերությունը ընկել է դատարանի դռները, ու գոլդ համարը իրենով դարձնելու «կռիվ է տալիս»։

Քնար Մանուկյան




Լրահոս