Հայտնի 00 DD 000 գոլդ համարանիշների սեփականատերը․ ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ 00 DD 000 գոլդ համարանիշների սեփականատերը Դավիթ Դավթյանն է, ով բնակվում է Վահագնի թաղամասում։ Համարանիշը գրանցված է Rolls-royce Spectre մակնիշի մեքենայի վրա։

ArmLur.am-ի նախնական տեղեկությունների համաձայն՝ Դավթյանը «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» կառուցապատող ընկերության սեփականատերն է։ «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» կառուցապատող ընկերությանն է պատկանում Կոմիտաս 60 և Դավիթ Բեկ 290 հասցեներում Պրեմիում դասի բազմաբնակարան համալիրները։

Փորձեցինք կապվել Դավիթ Դավթյանի հետ, սակայն մեր բազմաթիվ զանգեր մնացին անպատասխան։

Հավելենք, որ Դավիթ Դավթյանը Կառուցապատողների հայկական ասոցիացիայի անդամ է։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս