Աջափնյակում ապօրինի շինություններ են քանդվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի փողոցի մի քանի հասցեներում քանդվում է առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների մի քանի շինություն:

Մայրաքաղաքի սեփականություն հանդիսացող տարածքներում վերջին ամիսներին ապօրինաբար կառուցվել են բետոնե հիմքով և քարե շարվածքով շինություններ: Կառուցապատողներից երկուսն անհայտ են, իսկ մյուսները պարբերաբար զգուշացումներից հետո այդպես էլ չեն դադարեցրել շինարարությունը, որոնք սկսվել են առանց անվտանգության կանոնները պահպանելու:

Երևանում ապօրինի շինություններ, զավթած տարածքներ չեն լինելու. սա կարևոր սկզբունք է, որով էլ առաջնորդվում է քաղաքապետարանը:




Լրահոս