ԲԱՆԿԸ SS Summit 2024-Ի Strong Partner-Ն Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արդշինբանկը» նորից Seaside Startup Summit ճամբարային բիզնես ֆորումի կողքին է` որպես Strong Partner: Այս տարի այն անց է կացվում հուլիսի 21-ից 27-ը: Ֆորումի նպատակը ձեռներեցներին, ներդրողներին եւ սկսնակ գործարարներին մեկ վայրում միավորելն է՝ մեր տարածաշրջանի համար ստեղծելով արդյունավետ բիզնես միջավայր, աջակցելով տեղական ստարտափների զարգացմանը եւ ապահովելով կայուն համագործակցություն էկոհամակարգի մասնակիցների միջեւ: Ֆորումը նախատեսում է մրցանակային ֆոնդ, կրթական ծրագրեր, պանելային քննարկումներ եւ այլն: Համաձայն ձեւավորված ավանդույթի՝ ֆորումին կմասնակցեն անկախ ներդրողներ եւ վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից։

 

«Առաջին անգամ «Արդշինբանկը» մասնակցել է Seaside Startup Summit-ին 2023-ին, եւ եթե մենք նորից այստեղ ենք, նշանակում է, մեզ համար այն շարունակում է հետաքրքիր մնալ, եւ մենք ավելի մեծ հեռանկարներ ենք տեսնում։ Ներսից հետեւել ամենաինովացիոն ոչ ֆորմալ սթարթափ-միջոցառման ընթացքին, լինել իրադարձությունների հորձանուտում, սա կայուն հարաբերությունների եւ հաջողված համագործակցության հիմքն է։ Արդշինբանկը մասնակցում է ֆորումին տարբեր ոլորտների մասնագետներից կազմված թիմով», – նշեց «Արդշինբանկի» Թվայնացման եւ տաղանդների կառավարման գծով տնօրեն Հարություն Իսպիրյանը։

Seaside Startup Summit 2024 ճամբարային բիզնես ֆորումի ընթացքում «Արդշինբանկի» տաղավարը բանկի թվային մասնաճյուղ է. տեղում իրականացվում է խորհրդատվություն, ֆորումի մասնակիցներին հնարավորություն է ընձեռնվում նաեւ օգտվել հատուկ առաջարկից` ձեռք բերել «Արդշինբանկի» պրեմիում դասի քարտեր՝ 6 ամիս անվճար սպասարկման պայմանով: Իսկ քարտերի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ տեղում՝ մեր մասնագետների միջոցով:

Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Արդշինբանկի» մասին

«Արդշինբանկը» Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաեւ փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ «Արդշինբանկն» ունի շուրջ 400.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ եւ օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաեւ ներկայացուցչություն Փարիզում։ «Արդշինբանկը» Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

 

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Իդրամով» կյանքը հեշտ է։ Եկել ենք պատմելու, թե ինչ նոր հնարավորություն ենք բերել Ձեր կյանքն էլ ավելի հեշտացնելու համար։

Տոմսերի վաճառքի խոշորագույն հարթակ Tomsarkgh.am-ի հետ ռազմավարական գործակցության շնորհիվ Idram&IDBank առցանց հարթակում բարելավել ենք «Տոմսեր» բաժինը՝ ավելի շատ մշակութային միջոցառումներ ավելացնելով հարթակում, եւ, որ ամենակարեւորն է, ստեղծել ենք հնարավորություն ընտրելու ոչ միայն միջոցառումն ու տոմսի/փաթեթի տեսակը, այլեւ նշելու դահլիճում ցանկալի շարքն ու տեղը։

Սա նշանակում է, որ այսուհետ կարող եք ընդամենը մի քանի հպումով ձեռք բերել տոմսեր՝ օգտագործելով ընդամենը մեկ հավելված, ճիշտ այնպես, ինչպես սիրում ենք։

Այսպես, «Տոմսեր» բաժնում նաեւ առանձնացված կլինեն մշակութային եւ ժամանցային միջոցառումները՝ ըստ ուղղությունների:

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ՝ ESG ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ

Բրիտանական աշխարհահռչակ Euromoney ֆինանսական պարբերականը ESG չափանիշների շրջանակում Ակբա բանկին ճանաչել է Հայաստանի «Լավագույն ESG-Բանկ»:

Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, «Ակբան» մշակել եւ շուտով ներդնելու է «կանաչ» վարկերի տրամադրման սեփական ընթացակարգերը, որոնց միջոցով սահմանվելու են «կանաչ» վարկերի չափանիշները, CO2-ի արտանետման հաշվարկման մեխանիզմները։

«Ակբա» բանկն արդեն մշակել է նաեւ «կանաչ» պարտատոմսերի համակարգ (Green Bond Framework), ինչը թույլ է տալու ներգրավվող միջոցներն ուղղել միայն «կանաչ» նախագծերի ֆինանսավորմանը։

Բացի այս, «Ակբան» կթողարկի նաեւ Կայուն զարգացման հաշվետվություն (Sustainability report)՝ ներկայացնելով բանկի գործունեության ազդեցությունը սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական ոլորտներում։

«Ակբան» բանկային համակարգում «կանաչ» տնտեսությունների, էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորման առաջատարներից է։ Դեռեւս 2011-ին «Ակբան» IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) հետ համատեղ մշակել եւ բանկի կառավարման համակարգում ներդրել է «Սոցիալական եւ շրջակա միջավայրի ռիսկերի կառավարման» համակարգ, որի սահմաններում շարունակում է ֆինանսավորման արդյունավետ գործունեություն ծավալել հատկապես ESG չափանիշների շրջանակում։

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ես՝ Ստելլա Մաթեւոսյանս (AS0404379), ծնված 1986 թ.-ին, կորցրել եմ ատեստատս (2003թ., կոդ՝ ԱԱ157087): Գտնողներին խնդրում եմ զանգահարել 077 763 037 հեռախոսահամարին:

 

 




Լրահոս