ՖՈՏՈ․ Ինչպե՞ս են երևանցիները վերաբերվում քաղաքային խնդիրներին․ հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Gellup International Association-ը հարցումներ է իրականացրել մայրաքաղաքի բնակիչների շրջանում՝ պարզելու՝ ինչպե՞ս են գնահատում Երևան քաղաքի ճանապարհների վիճակը՝ 1-5 բալային համակարգով։

Հարցվածները ասֆալտապատման աշխատանքները գնահատել են 2․9 բալ, փոսալցման աշխատանքները՝ 2․6 բալ, ջրահեռացումը՝ 2․5 բալ։

Հաջորդ հարցմանը, թե ինչպե՞ս են վերաբերվում քաղաքացիները Երևանում նոր շենքերի մեծածավալ շինթույլտվությունների տրամադրմանը, հարցվածների 17․8%-ը պատասխանել է, որ լիովին դրական է վերաբերվում այդ ամենին, 25․1%-ը ավելի շուտ դրական, 18․6%-ը ավելի շատ բացասական, 34․6%-ը ընդհանրապես բացասական, իսկ 4․0%-ը դժվարացել է պատասխանել հարցին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս