
Խոսելով Վրաստանի տարբերակով Հայաստանում անցկացվելիք արտահերթ ընտրությունների հնարավորության մասին` «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանն ասաց. «Հիմա նույնիսկ խոսում են, որ դեկտեմբերի 1-ին Սերժը հրաժարական տա, հունվարի 5-10-ին ընտրություն է լինում, Նոր տարի եւ այլն: Բայց ես հավատացնում եմ` ամբողջ հայ ժողովուրդը թողնելու է այդ Նոր տարին եւ լծվելու է Սերժի հեռացման գործընթացին»: