Արդյոք ազատ է Գուրգեն Դաբաղյանի սիրտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը  մի քանի երգիչ-երգչուհիների հետ վերջերս է վերադարձել  Եվրոպայից, որտեղ  հանդես են եկել համերգային շրջագայություններով:  Թե ինչ տպավորություններով է վերադարձել երգիչը, պարզեց armlur.am լրատվականը` զրուցելով երգչի հետ: «Վերադարձել ենք շատ լավ տպավորություններով ու հիշողություններով, բայց մի փոքր հոգնած»,-անկեղծացավ երգիչը: 

1 5

Գուրգեն  Դաբաղյանի  տեղեկացմամբ իրենք համերգներով  հանդես են եկել  Եվրոպայի հայկական համայնքների համար:  «Եվրոպայի հայերը մեզ ընդունել են շատ ջերմ ու բուռն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

10  4

Փաստորեն, հերքում եք այն տեսակետը, թե սփյուռահայերը այդքան էլ չեն  սիրում հայկական ժողովրդական երգեր: Տեսակետ կա, որ 6/8-ն այնտեղ ավելի նախընտրելի է:

-Ես երգել եմ թե ժողովրդական, թե 6/8 չափի,  թե ազգագրական երգեր:  Եթե սփյուռքահայերը սիրում են արտիստին, սիրում են թե նրան, թե նրա երգերը:

-Գուրգեն, որքան գիտեմ Ձեր տարեդարձը համընկել է համերգային այս շրջագայությունների հետ:

-Այո:

-Տարեդարձը որևէ տեղ տոնեցի՞ք:

-Մարտի 9-ին Լոնդոնի հայերից մեկը մեզ հրավիրեց իր տուն, շնորհավորեցին մեր հաջող ելույթները և երբ ժամը 00:00-ը խփեց, happy birthday-ներով, ջերմ խոսքերով իմ ընկերներն ու այնտեղի իմ ծանոթները շնորհավորեցին ինձ: Հաջորդ օրը ման եկանք Լոնդոնում, իսկ երեկոյան գնացինք ռեստորան, որտեղ ինձ համար տորթ էին պատրաստել (դա անակնկալ էր ինձ համար) վրա մոմերով:

-Օրիգինալ որևէ նվեր ձեր տարեդարձի առթիվ ստացե՞լ եք:

(Ծիծաղում է, փորձում վերհիշել-խմբ.): Չէ, ստացել եմ սովորական նվերներ:

-Հաճա՞խ է պատահում, որ ձեր տարեդարձի համընկնի համերգային շրջագայությունների հետ:

Մի անգամ էլ է եղել նման բան: Տոնել եմ օրիգինալ  տարեդարձ Հնդկաստանում: Կարծեմ 2 տարի առաջ: Գործով Հնդկաստան էի մեկնել:  Ճիշտ է, ընկերոջս հետ էի, բայց փղերի վրա նստած, հնդակական երգերով ու հագուստով տոնեցի տարեդարձս:

-Գուրգեն, հնարավո՞ր է կտրուկ ժանրային փոփոխություն լինի ձեր երգարվեստում:

-Կտրուկ, դժվար թե: Այն, ինչ ես անում են, դժվար թե շատ կտրուկ է, պարզապես  կլինի երգացանկի համալրում, հանդիսատեսի լայն լսարան: Այսինքն` ոչ միայն ժողովրդական երգեր, այլև ժամանակակից մոդեռն մոտեցումներով կատարումներ ժամանակակից գործիքավորումներով ներկայացնել:

-Ընդառաջ եք գնում պահանջարկին, թե՞ ինքներդ եք նման փոփոխություն ցանկանում:

-Ով կասի, թե պահանջարկին ընդառաջ չի գնում,  կարծում եմ, մեղմ ասած, ազնիվ չի լինի, որովհետև ապրում ենք  և ունենք կարիքներ, ցանկություններ: Բայց նաև դա իմ ցանկությունն  է:

Առաջիկայում նոր երգ ու տեսահոլովակ  կներկայացնե՞նք  երաժշտասեր հանրությանը:

-Մոտակա ժամանակները` դժվար, քանի որ վերջին տեսահոլովակս  թողարկվել  է մոտ երկու ամիս առաջ:

-Վերջին շրջանում երգարվեստի որոշ ներկայացուցիչներ   հաջողություններ են ունենում ոչ միայն ստեղծագործական, այլև անձնական կյանքում: Նրանք արդեն գտել են իրենց 2-րդ կեսին: Հնարավո՞ր է Գուրգեն Դաբաղյանն այս տարի   համալրի ընտանիք կազմածների շարքը:

-Քանի որ տարին դեռ առջևում  է, ապագայի մասին չեմ կարող ասել: Այս պահի դրությամբ մոտակա ժամանակները չի լինի:

-Այսինքն` Գուրգեն Դաբաղյանի  սիրտը զբաղված չէ՞:

(Ծիծաղում է-խմբ.): Այո:

Սոնա Դավթյան




Լրահոս