ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե անշարժ գույքի նկատմամբ ինչ գործարքներ են իրականացվել ըստ գույքի տեսակների։

 

2023 թվականի հունիս ամսին բազմաբնակարան շենքի բնակարանի առքուվաճառքի 1193 գործարք եղել, իսկ 2024 թվականի մայիս ամսին՝ 1027 գործարք, նույն թվականի հունիս ամսին՝ 1161 գործարք։

Բնակելի տան առքուվաճառքի գործարք 2023 թվականի հունիսին իրականացել է 674 անգամ, իսկ 2024 թվականի մայիս ամսին՝ 635 անգամ, նույն տարվա հունիս ամսին՝ 629 անգամ։

Արտադրական նշանակության շինության գործարք 2023 թվականի հունիսին իրականացել է 72 անգամ, իսկ 2024 թվականի մայիս ամսին՝ 47 անգամ, նույն ամսվա հունիս ամսին՝ 45 անգամ։

Հասարակական նշանակության շինության գործարք 2023 թվականի հունիսին իրականացել է 189 անգամ, իսկ 2024 թվականի մայիս ամսին՝ 159 անգամ, նույն թվականի հունիս ամսին՝ 190 անգամ։

Ավտոտնակի առքուվաճառքի գործարք 2023 թվականի հունիս ամսին կատարվել է 221 անգամ, իսկ 2024 թվականի մայիս ամսին՝ 421 անգամ, նույն տարվա հունիս ամսին՝ 347 անգամ։

Հողի առքուվաճառքի գործարք 2023 թվականի հունիս ամսին կատարվել է 2149 անգամ, իսկ 2024 թվականի մայիս ամսին՝ 2463 անգամ: Նույն թվականի հունիս ամսին գործարքներ կատարվել են  2182 անգամ։

Գյուղատնտեսական նշանակության հողի առքուվաճառքի գործարք 2023 թվականի հունիս ամսին կատարվել է 1099 անգամ, իսկ 2024 թվականի մայիս ամսին՝ 1101 անգամ, նույն թվականի հունիս ամսին՝ 884 անգամ։

Այս վիճակագրությունից ակնհայտ է, որ 2024 թվականի մայիս ամսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներն ավելի շատ են եղել, քան նույն թվականի հունիս ամսին։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ՀԵՐՈՍԻՆ ԱԶԱՏԵԼ ԵՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՆԵՐԻՑ

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը համայնքի ավագանուն հայտնել է, որ իրեն է դիմել Դիլիջան քաղաքի բնակիչ Ռուբեն Ռազմիկի Սանամյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող BMW մակնիշի (95 SR 005 պետհամարանիշի) ավտոմեքենայի, սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող Շամախյան 1 հասցեում գտնվող բնակելի տան անշարժ գույքի հարկի 2023-2024 թթ. պարտավորությունների մասով արտոնություն սահմանելու խնդրանքով, ինչպես նաեւ համայնքի ղեկավարին է դիմել ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուբեն Մարատի Հակոբյանը, Ավագ Ռուսլանի Բալինյանի անվամբ հաշվառված MERSEDES-BENZ 500 SEL մակնիշի փոխադրամիջոցի 2016-2024 թթ. առաջացած պարտավորությունների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով։ Դիլիջան համայնքի ավագանին հունիսի 26-ի նիստում որոշել է Ռուբեն Ռազմիկի Սանամյանի եւ Ավագ Ռուսլանի Բալինյանի փոխադրամիջոցի գույքահարկի եւ անշարժ գույքի հարկի պարտավորությունների նկատմամբ սահմանել արտոնություն։ Ըստ այդ որոշման հավելվածի՝ Ռուբեն Սանամյանը ազատվել է իր ավտոմեքենայի համար 75 150 ապառքը, 10 504 դրամ, տույժը,իր անշարժ գույքի 31 448 դրամ ապառքը, 3310 դրամ տույժը վաճարելու պարտավորությունից։ Փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ ազատվել է Ավագ Բալինյանի անվամբ հաշվառված ավտոմեքենայի 1 457 500 դրամ ապառքը եւ 405 644 տույժը վճարելու պարտավորությունից։ Ռուբեն  Սանամյանը մասնակցել է 2020 թվականի հուլիսի տավուշյան մարտերին։ Այդ մարտերում ցուցաբերած ռազմական կարեւոր դերի համար կապիտան Սանամյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում եւ պարգեւատրել Հայրենիքի շքանշանով:

 

 

ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Ամեն տարի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի յուրաքանչյուր ընտանիքի 8 խորանարդ մետր անտառի թափուկի ինքնապատրաստման թույլտվություն էր տրվում։ Սահմանագոտու բնակիչները մեր թղթակցին բողոքել են,որ այժմ Տավուշի մարզի համայնքների մի մասում բնակիչներին թափուկ վառելափայտից օգտվելու թույլտվություն չի տրվել, մի մասում էլ նման հնարավորություն տրվել է միայն ընտանեկան նպաստառու ընտանիքներին։ Սա բերելու է անտառաշատ Տավուշում վառելափայտի շուկայական գնի բարձրացմանը, որովհետեւ մարզի բնակիչները ձմռանն իրենց տները ջեռուցում են վառելափայտով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս