ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր Toyota Land Cruiser LC 250-ը սպասում է իր նոր տերերին․ ե՞րբ և ինչպե՞ս կարելի է գնել մեքենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացնում է այս բրենդի՝ աշխարհահռչակ Land Cruiser շարքի նոր ՝ LC 250 մոդելը, որը ստեղծված է վերադարձ արմատներին հայեցակարգով։

Սրահում ցուցադրված են 2 սև և 1 սպիտակ Տոյոտա Լենդ Քրուզեր 250 մակնիշի ավտոմեքենանդր։ Երեք շքեղ ավտոմեքենաները, որոնք սպասում են իրենց երջանիկ տերերին, ի թիվս այլ որակյալ հատկությունների և առավելությունների, ունեն 279 ձիաուժ, 8 անվտանգության բարձիկ, լույսի սենսոր, 360 աստիճան պտտվող տեսախցիկ և թողարկվել են 2024 թվականին։

Մոտ 80 տարիների ընթացքում այս բրենդը  ստեղծել է հզորության, հուսալիության և ամենադժվար պայմաններին դիմակայելու համբավ և պատահական չէ, որ նոր Լենդ Քրուզերի պարագայում համադրվել են նախորդ սերնդի մեքենաների լավագույն հատկանիշներն ու ժամանակակից տեխնոլոգիաները:

Տոյոտա ավտոսրահի վաճառքի ղեկավար Գարի Հարությունյանն ArmLur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ցուցադրված ավտոմեքենաները հարմար են մեր երկրում վարելու համար: Այսինքն՝ հայկական բարձրավանդակի սարերն ու ձորերը, նաև թեք ու անհարթ ավտոճանապարհները խոչընդոտ չեն այս ավտոմեքենայի համար։

Նկատենք՝ նոր ավտոմեքենայի անվտանգային համակարգն այնպես է կառուցված, որ անվտանգույթունն ուղևորների ու վարորդի համար խիստ պահովված է նաև սար ու ձորերով երթևեկելիս։ Իսկ նոր ամենագնացի առանձնահատկություններից է  2.4 լիտր ծավալով տուրբո շարժիչը, որն էականորեն նվազեցնում է վառելիքի ծախսը՝ միևնույն ժամանակ ապահովելով մեծ հզորություն:

Այս մոդելի մեքենաներն ունեն կաշվե սրահ, ինչը առավել հարմարավետ է դարձնում վարելու ընթացքը, իսկ առջևի նստատեղերը ունեն Տոյոտայի ավանդական տաքացման և հովացման հնարավորությունը:

Տոյոտա ավտոսրահի տնօրեն Արամայիս Մայրապետյանն իր հերթին նշեց, որ մեքենաները կարող են հիմա էլ գնել և հավելեց, որ այս մոդելով հետաքրքրվածները մինչև գնելը կարող են թեսթ դրայվ պատվիրել։

Այսպիսով, ավտոմեքենայի որակի հոմանիշ համավող Տոյոտան հերթական անգամ իր բարձունքում է՝ պահպանելով բրենդին համապատասխան հուսալիությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս