Հեղինակավոր The Financial Times պարբերականի ներքո գտնվող https://www.thebanker.com/ կայքի «Երբ բանկային գործունեությունը փոփոխությունների առաջնագծում է» հոդվածում ներկայացվում է բանկի զարգացման ռազմավարական ուղղությունների, միջազգային լայն համագործակցությունների, տեխնոլոգիական նոր լուծումների ներդրման մասին:
Բանկի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը անդրադառնում է սոցիալական վերափոխման աջակցության, բանկի ավելի քան 33 տարվա գործունեության եւ զարգացման գործոններին:
Հոդվածը The Banker-ի կայքում
Ստորեւ հայերեն թարգմանությունը՝ կրճատումներով.
Ո՞րն է բանկի դերը։ Վարկավորու՞մ, ֆինանսավորու՞մ, հաշվի վարու՞մ։ Թե՞ այն կարող է նաեւ լինել ուժ այս անկայուն աշխարհում դրական փոփոխությունների համար։
Կենտրոնական Ասիայի սրտում՝ Սեւ ծովի եւ Կասպից ծովերի միջեւ գտնվող ցամաքով օղակված Հայաստանը մի երկիր է, որտեղ փոփոխությունները նկատելի են, եւ ֆինանսական հաստատություններն այդ փոփոխության մի մասն են կազմում:
Ընդամենը երեք տասնամյակ առաջ Հայաստանը դեռեւս ուներ կենտրոնացված կառավարվող տնտեսություն եւ բանկային սեկտոր։ Այսօր դա արդեն հեռավոր անցյալի մաս է թվում: 1991-ին Հայաստանի անկախացումից ի վեր եւ, մասնավորապես, 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո, որը հեռացրեց նախկին իշխանությանը եւ մնացած պետական վերահսկողության համակարգը, Հայաստանի տնտեսությունը սկսեց արագորեն աճել իր ծավալով եւ բարդությամբ։
Այդուհանդերձ, Հայաստանի նման երկրի տնտեսությունները չեն կարող կատարել նման անցումը առանց ինստիտուտների ակտիվ մասնակցության, այդ թվում՝ բանկերի։
Ըստ Սարիբեկ Սուքիասյանի, ով ազատականացման վերջին ժամանակաշրջանում նոր թափ ստացած խոշոր ֆինանսական հաստատություններից մեկի՝ «Հայէկոնոմբանկի» Խորհրդի նախագահն է, Հայաստանի տնտեսության արդիականացումը բանկի համար եղել է հնարավորությունների, բայց նաեւ շատ առանձնահատուկ մարտահրավերների շրջան։
Աջակցություն սոցիալական
վերափոխմանը
«Թավշյա հեղափոխությունը, ըստ էության, ազատականացրեց մտածելակերպերը»,- ասում է Սարիբեկ Սուքիասյանը։
«Այն փոխեց ապրելակերպը, փոխեց աշխարհայացքները: Մենք այլեւս կաշկանդված չենք օլիգարխիկ մենաշնորհներով. մենք ազատ ենք՝ արժեքներ ստեղծելու համար։ Սակայն փոփոխություններն առաջ բերեցին նաեւ իրական մարտահրավերներ՝ մարդկային ռեսուրսների, հմտությունների, գիտելիքների եւ վարչարարական փորձի սակավությամբ պայմանավորված: Ես ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված չեմ քաղաքականության մեջ, բայց, որպես բանկ, մենք դեռեւս դերակատարություն ունենք այդ մարտահրավերներին դիմակայելու գործում»:
Ներդրում ապագայի մեջ
Հայաստանի կառավարությունը մասնավոր բանկերի կողմից նման նպատակային զարգացման վարկավորումը դիտարկում է որպես տնտեսության արդիականացման կարեւոր մաս եւ աջակցում է բանկերին՝ առանցքային ոլորտներում վարկերի սուբսիդավորմամբ: Վերջին դեպքերից մեկում «Հայէկոնոմբանկը» «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում եւ կառավարության՝ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության ծրագրի հետ համատեղությամբ, սուբսիդավորված տոկոսադրույքով վարկ է տրամադրել գյուղատնտեսական փոքր արտադրողի՝ հնարավորություն տալով ներդրում կատարել մշակության նոր տեխնոլոգիաներում՝ թույլ տալով ֆերմերին դառնալ սերտիֆիկացված օրգանական մթերքի արտադրող եւ արտահանել արտադրանքը Հայաստանից դուրս՝ այլ երկրներ՝ ներառյալ ԵՄ:
Բանկը նաեւ աշխատում է միջազգային կառույցների հետ, որոնց շարքում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Ասիական զարգացման բանկը: Դա ներառում է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորում եւ ավանդական ուղղություններից բացի նաեւ կանաչ ծրագրերի ֆինանսավորում, նոր տեխնոլոգիաների որդեգրում՝ ուղղված բնապահպանական հրատապ խնդիրների մեղմացմանը:
Արժեքներին
առաջնահերթության տրամադրում
Այս տարի «Հայէկոնոմբանկը» նշում է իր գործունեության 33 տարին։ Սարիբեկ Սուքիասյանի խոսքով՝ բանկի անկախ մնալու եւ զարգանալու գործոններից մեկն այն է, որ այն միշտ չէ, որ մաքուր բիզնես շահերը գերադասում է Հայաստանի հասարակության շահերից։