Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ո՞ւմ զեկուցենք, Ալիևի՞ն․ մեր երկրում ենք, որտեղ կուզենք ու ինչ կուզենք կանենք»․ ինչ կատարվեց՝ ՍԴ-ի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ Սահմանադրական դատարանի առջև լարված իրավիճակ էր։ Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ քաղաքացիները Հանրապետության հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան, իրենց ձևակերպմամբ՝ հանրայնացնելու ու ամոթի, անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորներին, որոնք սահմանադրական են ճանաչել սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը։

ՍԴ-ի դիմաց թեժ վիճաբանություն սկսվեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և ոստիկանների միջև։ Գառնիկ Դանիելյանը պնդում էր, որ իրեն ոստիկանները վիրավորել են, իսկ նա հորդորել է, որ իր հետ պատշաճ խոսեն։ Ոստիկաններն էլ հավաքի մասնակիցներին կոչ էին անում հետ գնալ ու լեզվակռիվ չանել իրենց հետ։

Մասնակիցները որոշ ժամանակ փակ պահեցին Բաղրամյան պողոտան, իսկ մինչ ՍԴ-ի մոտից հեռանալը, նրանք թերթիկներ թողեցին այնտեղ՝ «դատավո՞ր, թե՞ ծառա» գրությամբ:

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ շարժման հաջորդ հավաքը տեղի կունենա չորեքշաբթի՝ հոկտեմբերի 9-ին է, ժամը 12:00-ին, դատախազության մոտ։

Մանրամասները՝ տեսանյութում

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս