
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը երկարաձգել է պայմանագիրը «Սլովան»-ի հետ:
Սլովակիայի բազմակի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովան»-ը Տիգրան Բարսեղյանի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2027 թվականի հունիս ամիսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովան» տեղափոխվել է 2022 թվականին: Նա այդ ակումբի կազմում երեք անգամ դարձել է Սլովակիայի չեմպիոն: