
Այդ մասին ասել է Բեռլուսկոնիի դուստր Բարբարա Բեռլուսկոնին, ով ընդգրկված է «Միլանի» ղեկավար կազմի մեջ, տեղեկացնում է isport.ua կայքը։
Վերջին ամիսներին շշուկներ էին հայտնվել, թե Բեռլուսկոնին գնորդներ է փնտրում, որպեսզի ազատվի ակումբի ճգնաժամից:
«Ցանկանում եմ հաստատել «Միլանի» զարգացման գործում իմ ընտանիքի հետագա մասնակցությունը: Տեղեկություններ էին հայտնվել ակումբը վաճառելու մասին, բայց դա այդպես չէ: Հրաշալի հարաբերություններ ունեմ Ադրիանո Գալիանիի հետ և մենք միասին նոր ծրագիր ունենք», – ասել է Բարբարան։