Ֆրանսիան սեփական հարկի տակ չի կարողացել հաղթել Իսրայելին. Ազգերի լիգայի հերթական տուրի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականը մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է Բելգիայի ընտրանուն։

Խմբի մյուս խաղում Ֆրանսիայի հավաքականը տանն անսպասելի ոչ-ոքի է խաղացել Իսրայելի թիմի հետ` 0-0։

Իտալիայի հավաքականը 13 միավորով գլխավորում է երկրորդ խմբի մրցաշարային աղյուսակը, Ֆրանսիան 10 միավորով երկրորդն է, Բելգիան 4 միավորով` երրորդը, իսկ Իսրայելն առաջին միավորն է վաստակել:

Անգլիայի հավաքականը B դիվիզիոնի երկրորդ խմբում հյուրընկալվելիս 3-0 հաշվով առավելության է հասել Հունաստանի թիմի նկատմամբ։

Լի Կարսլիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրել է 12-ի և վերջին տուրից առաջ բարձրացել առաջին տեղ։ Հույները նույնքան միավորով երկրորդ տեղում են։

C դիվիզիոնի չորրորդ խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ազգային հավաքականը, Հյուսիսային Մակեդոնիան ընդունել է Լատվիայի թիմին և պարտության մատնել 1-0 հաշվով։

Հաղթանակից հետո հյուսիսմակեդոնացիները 13 միավորով ապահովել են խմբում առաջին տեղը և Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես կգան B դիվիզիոնում։ Ֆարերյան կղզիները 6 միավորով երկրորդն է, Հայաստանը 4 միավորով` երրորդը, Լատվիան նույնպես ունի 4 միավոր և եզրափակում է խումբը։




Լրահոս