ԱՄՆ-ի հավաքականը ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի քառորդ եզրափակչում 4-2 հաշվով հաղթել է Ճամայկայի թիմին։
Ամերիկացիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Քրիստիան Պուլիշիչը, ևս մեկական գոլ խփել են Տիմոթի Վեան ու Ռիկարդո Պեպին։ Ճամայկացիների կազմում դուբլ է ձևակերպել Դեմարայ Գրեյը։ Երկու հանդիպումների արդյունքով ԱՄՆ-ը հաղթել է 5-2 հաշվով և դուրս եկել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ։