![](https://armlur.am/wp-content/uploads/2024/11/uQUsgFZZvSMkhebGuy2kbz0pk3cVyyDAuITNEROF.jpeg.webp)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով ռուս երգիչներ Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստ» կոչումից։ Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն։
Զելենսկին Ուկրաինայի վաստակավոր արտիստի կոչումից զրկել է նաև Ուկրաինայում ծնված եւ Ռուսաստանում հայտնի դարձած երգչուհիներ Անի Լորակին եւ Թաիսիա Պովալիին։