
Կրիշտիանու Ռոնալդուն խփել է իր կարիերայի 911-րդ գոլը։
«Ալ-Նասրի» հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Սաուդյան Լիգայի «Ալ-Կադիսիայի» հետ խաղում: Դա Ռոնալդուի 776-րդ գոլն էր ակումբային կարիերայում։
Պորտուգալացի ֆուտբոլիստն ազգային հավաքականում 135 գոլ ունի։
Հարկ է նշել, որ Ռոնալդուն «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի կազմում իր վերջին չորս խաղերում խփել է չորս գոլ, այդ թվում դուբլը Լեհաստանի դեմ (5:1) և «Ալ Այնի» դարպասը (5:1):