Միակը, ով ցանկացավ գնել Ռոնալդուի ամբողջական տրանսֆերը, Սըր Ալեքս Ֆերգյուսոնն էր.Ժորժե Մենդեշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը պատմել է Ռոնալդուի «Սպորտինգից» «Մանչեստեր Յունայթեդ» տեղափոխության մասին.«Ես միշտ նշել եմ, որ մարզիչը յուրաքանչյուր տրանսֆերի կայացման ամենակարեւոր բաղադրիչն է: Կրիշտիանու Ռոնալդուն այս հարցի իդեալական պատասխանն է: Շատ ակումբներ էին ցանկանում նրան տեսնել իրենց շարքերում, բայց նրանք նաեւ ցանկանում էին Ռոնալդուին վարձակալական հիմունքներով հետ ուղարկել «Սպորտինգ»: Միակը, ով ցանկացավ գնել Ռոնալդուի ամբողջական տրանսֆերը,Սըր Ալեքս Ֆերգյուսոնն էր: Այդ ժամանակ էլ ես կածկած չունեի, որ լավագույն որոշումն է դա: Իմ որոշումն այն էր, որ «Մանչեստեր Յունայթեդը» իդեալական ակումբ էր նրա համար»,- Մենդեշի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն անգլիական ակումբի գույները պաշտպանել է 2003-ից 2009 թվականներին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս