«Եթե կարծում եք, որ կատարյալ եք, ապա երբեք չեք դառնա այդպիսին»․ Կրիշտիանու Ռոնալդուի ամենահիշարժան մտքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երազանքները դրանք այն չեն, որոնք դուք տեսնում եք ձեր երազներում, երազանքները այն են, որոնք ձեզ չեն թողնում քնել»,- դժվար է չհամաձայնվել մեկի հետ, ով գտնվում է համաշխարհային ֆուտբոլի ամենաբարձր կետում, ով արդեն 35 տարեկան է, սակայն դեռ շարունակում է երազել ու իրականություն դարձնել երազանքները։ Կրիշտիանու Ռոնալդու՝ սովորական մարդ, ով կարողացավ պորտուգալական ամենաաղքատ եւ խուլիգան թաղամասից հասնել մինչեւ Մադրիդի «Ռեալ», սովորական մարդ, ով արդեն թողել է իր հետքը ֆուտբոլի պատմության մեջ․ «Ես երբեք չեմ հանձնվում, որովհտեւ ես Կրիշտիանու Ռոնալդուն եմ»,- խոսքեր, որոնք արդեն բազմիցս ապացուցվել են պորտուգալացու կողմից։


Ռոնալդուն գտնվում է ֆուտբոլային պատկառելի տարիքում, սակայն անգամ չի էլ մտածում խաղկոշիկները մեխից կախելու մասին․ պորտուգալացին դեռեւս ունի նպատակներ, որոնք իրականացնելուց հետո միայն կմտածի հեռանալու մասին։
Լիսաբոնի «Սպորտինգի», անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» եւ իսպանական «Ռեալ Մադրիդի» նախկին ֆուտբոլիստը այժմ փայլում է իտալական «Յուվենտուսի» կազմում։

Կրիշտիանու Ռոնալդուն իր ակումբային կարիերայի ընթացքում կարողացել է 5 անգամ տիրանալ Չեմպիոնների լիգայի գավաթին, 4 անգամ հաղթել է ԱԱԱ-ում, 3 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում, եւս 3 անգամ էլ իր գլխավերեւում է պահել Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթը, 2-ական անգամ հաջողության է հասել Լա լիգայում, Իսպանիայի Արքայական գավաթում, Անգլիայի Լիգայի գավաթում, Իսպանիայի եւ Անգլիայի սուպերգավաթներում, մեկական անգամ՝ Ա Սերիայում, Անգլիայի գավաթում , Իտալիայի եւ Պորտուգալիայի սուպերգավաթներում։ Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ Ռոնալդուն կարողացել է հաղթել Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում եւ Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկությունում։


Կրիշտիանուն նաեւ «Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկիր է։ Պորտուգալացին եւս 5 անգամ լավագույնն է ճանաչվել աշխարհում ՖԻՖԱ-ի կողմից, 4 անգամ ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, եւս 4 անգամ էլ ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը ՝ դառնալով Եվրոպայի լավագույն ռմբարկու։
Ռոնալդուն խփած 99 գոլերով Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ Նա նաեւ լավագույն ռմբարկուն է Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ՝ իր ակտիվում գրանցած 451 գոլերով։

Ինքնահավան, գոռոզ եւ մեծամիտ թվացող պորտուգալացին շարունակում է գրել ռոնալդուական լեգենդը։

ArmLur.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում ֆուտբոլի պատմության լավագույններից մեկի ամենահիշարժան մտքերը․

«Մենք չենք ցանկանում պատմել մեր երազանքների մասին, մենք ցանկանում ենք դրանք իրականացնել»։
«Ես դեռ շարունակում եմ սովորել»։

«Տաղանդը դա ամենը չէ։ Դուք կարող եք այն ունենալ ծնված օրվանից, բայց դուք պետք է սովորեք լավագույնը լինել ձեր մասնագիտության մեջ»։

«Այսօր կան հնարավորություններ, որոնք հնարավոր է ապագայում չլինեն»։

«Ես ապրում եմ երազում, որից երբեք չեմ ցանկանում արթնանալ»։

«Եթե դու կարծում ես, որ կատարյալ ես, ապա երբեք չես դառնա այդպիսին»։

«Ձեր սերը ստիպում է ինձ լինել ուժեղ, իսկ ատելությունը ՝ անկասելի»։

«Ինչու՞ ստել։ Ես տանել չեմ կարողանում կեղծավորությունը։ Ես չեմ կարող խոսել իմ մտածածի հակառակը․ այդպես անում են միայն կեղծավորները»։

«Թույլ մի տվեք, որ խոչըդոտները հաղթեն ձեզ, միշտ հիշեք՝ դուք ավելի ուժեղ եք այն խնդիրներից, որոնք հայտնվում են ձեր ճանապարհին»։

«Միգուցե շատերն ինձ ատում են նրա համար, որ ես լավագույնն եմ»։

«Երազանքները կատարվելու հատկություն ունեն, ուղղակի պետք է վազել դրանց հետեւից»։
«Իմ երազանքն արդեն կատարվել է։ Մայրս այլեւս ստիպված չէ աշխատել»։
«Ոչ մի վատ բան չկա աշխարհում լավագույնը լինելու երազանքի մեջ։ Միշտ փորձեք լինել լավագույնը»։

«Տաղանդն առանց աշխատասիրության ոչինչ է»։

«Երբ հաղթում եմ տիտղոսներ, մտածում եմ հորս մասին»։

«Ես գիտեմ, որ ես լավ պրոֆեսիոնալ եմ։ Ոչ ոք չի կարող ինձ հետ լինել ավելի կոպիտ, որքան ես։ Դա չի փոխվի ոչ մի պարագայում»։

«Ես երջանիկ եմ, որ խաղում եմ «Ռեալի» կազմում։ Եթե մի օր զգաք, որ երջանիկ չեք, ապա արդեն հեռանալու ժամանակն է»։

«Ես երբեք ոչինչ չեմ խոստանում։ Ես ոչինչ չեմ խոստանում իմ մայրիկին։ Ես ոչինչ չեմ խոստաանում իմ աջակիցներին»։

«Ես կատարյալ չեմ, բայց սիրում եմ զգալ, որ ամեն ինչ լավ եմ անում»։

«Ես ոչ մեկին ոչինչ չունեմ ապացուցելու։ Երբեք մի ապրեք ուրիշներին ինչ-որ բան ցույց տալու համար»։

«Սըր Ալեքս Ֆերգյուսոնն իմ ֆուտբոլային հայրն է։ Նա ինձ շատ բան է սովորեցրել եւ ոչ միայն ֆուտբոլում»։

«Կարծում եմ՝ աշխարհի ամենալավ բանը երեխա ունենալն է»։

«Գոլ խփելը ֆանտաստիկ զգացողություն է եւ կապ չունի թե դա ինչպես ես անւմ ՝ գեղեցիկ անցումով, հեռահար հարվածով թե շատ հեշտ։ Այդ րոպեներին ես ամենաերջանիկն եմ դառնում»։
«Ինձ համար լինել լավագույնը, նշանակում է՝ անել առավելագույնը տարբեր երկներում եւ տարբեր առաջնություններում»։
«Առանց ֆուտբոլի իմ կյանքը ոչինչ է»։

«Ես գրեթե անձնական կյանք չունեմ։ Ես արդեն սովորել եմ դրան։ Այո, երբեմն դա շատ դժվար է, բայց ես եմ ընտրել այս ճանապարհը»։

«Հաղթանակ․ Ահա թե ինչն է ինձ համար ամենակարեւորը»։

«Շատ մարդիկ նայում են ինձ եւ մտածում են, որ գիտեն թե ով եմ ես։ Դա իրականում այդպես չէ։ Ես սովորական մարդ եմ, ով հոգ է տանում ուրշների մասին եւ ցանկանում օգնել մարդկանց»։

«Շատ երիտասարդ ֆուտբոլիստներ հաջողություն են ունեցել «Մանչեստեր Յունայթեդի» կազմում․ ինչու՞ դա չի կարող պատահել նաեւ ինձ հետ։ Ես չեմ անհանգստանում, որ ես երիտասարդ եմ։ Այդ փաստն ինձ ոգեշնչում է»։

«Ֆուտբոլում ես շատ ընկերներ չունեմ։ Քիչ են այն մարդիկ, որոնց ես իսկապես վստահում եմ։ Շատ ժամանակ ես մենակ եմ»։

«Ես կարծում եմ՝ երբեմն լավագույն մարզումը դա հանգստանալն է»։

«Ես չեմ կարող փոխել աշխարհը։ Ոչ ոք չի կարող փոխել աշխարհը, բայց մենք կարող ենք օգնել, մենք բոլորս կարող ենք օգնել»։


«Ես արդուկում էի շորերս, երբ 11 տարեկան էի։ Իմ ուժեղ բնավորությունը ձեւավորվել է հենց այդ ժամանակներից»։

«Ես այդքան էլ համեստ մարդ չեմ։ Ես խոստովանում եմ դա»։

«Ես դեմ չեմ, որ մարդիկ ատեն ինձ։ Այդ փաստը ինձ առաջ է մղում»։

«Եթե դուք չեք հավատում, որ լավագույնն եք, ապա երբեք էլ չեք կարողանա հասնել այն ամենին ինչին ընդւոնակ էիք հասնել»։

«Ես երբեք չեմ փորձել թաքցնել այն, որ ես ցանկանում եմ դառնալ լավագույնը»։

«Ես չեմ ցանկանում, որ ինձ հետագայում հիշեն, որպես ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկի, բայց միեւնույն է կհիշեն։ Ես ցանկանում եմ, որ ինձ հիշեն ՝ որպես լավ մարդ»։

«Երբ ես խոսում եմ ՝ նրանք իրենց ձեռքերում քարեր են պահում։ Ես ոչ սուրբ եմ, ոչ էլ՝ սատանա»։
«Մարդիկ պետք է հասկանան մեկ բան՝ 18 տարեկանում ես եկել եմ երազանքների ակումբ «Մանչեստեր Յունայթեդ»։ Դա երազանք էր, որը դարձավ իրականություն։ Նույնիսկ այդ պահին ես մտածում էի մի քանի տարի Անգլիայւոմ խաղալու եւ Իսպանիա տեղափոխվելու մասին։ Նույնիսկ այդ ժամանակ ես դրա մասին էի մտածում»։

«Ես ֆուտբոլը դիտում եմ, որպես արվեստ, իսկ ֆուտբոիստներին՝ նկարիչներ։ եթե դու լավագույն նկարիչն ես, ապավերջին բանը, որը պետք է անես՝ մեկ ուրիշի ստեղծած նկարը կրկին նկարելն է»։

Կրիշտիանու ռոնալդուն իր կարիերայի ֆանտաստիկ հաջողություններին կարողացել է հասնել մեծ նվիրումի եւ աշխատասիրության շնորհիվ։ Ռոնալդուի կատարելության գաղտնիքը իր ապրելակերպն է, ռեժիմը, որին պորտուգալացին չի պատրաստվում դավաճանել ։


2019 թվականի նոյեմբերի 6-ին կայացավ Չեմպիոնների լիգայի խբային փուլի 4-րդ տուրի «Լոկոմոտիվ» – «Յուվենտուս» հանդիպումը։ ArmLur.am-ը հենց Մոսկվայից լուսաբաենց եվրոպական ամենահեղիակավոր մրցաշարի հանդիպումը։ Թուրինցիները մառախլապատ Մոսկվա էին ժամանել խաղից 1 օր առաջ՝ նոյեմբերի 5-ին։ Նրանք հանգրվանել էին «Ռեդիսոն» կոչվող համեստ հյուրանոցում։ Այդ օրը կայացան Չ/Լ-ի խմբային փուլի 4-րդ տուրի առաջին օրվա հանդիպումները։ Երբ արդեն մոտենում էր հանդիպումների սկիզբը, թուրինյան թիմի ֆուտբոլիստները «ձեռք-ձեռքի» տված իջան հյուրանոցի առաջին հարկ՝ խաղերին հետեւելու համար։ Բացակայում էր միայն Կրիշտիանու Ռոնալդուն։ Հնարավորություն ստացանք «Յուվենտուսի» աշխատակցից պարզել պորտուգալացու բացակայության պատճառը․«Ռոնալդուն քնած է, նա ապրում է խիստ ռեժիմով»,-ասաց «Ծեր Սինյորայի» ներկայացուցիչն ու հեռացավ․․․

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս