
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն France Football-ի վարկածով երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է այս մրցաշրջանի լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ։ 25-ամյա հարձակվողն ընդհանուր առմամբ չորս անգամ է արժանացել այս մրցանակին։
«Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Միլանի» դարպասապահ Միք Մենյանը։
Նախորդ մրցաշրջանում Մբապեն խաղում էր ՊՍԺ-ում: Նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցում դարձել է 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։