Եթե Մբապեն երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, ապա «Ռեալը» ստիպված կլինի ընտրել Հոլանդին. Գուտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին խոսել է Կիլիան Մբապեի հեռանկարների մասին:

«Ես ցանկանում եմ, որ Մբապեն խաղա «Ռեալում»: Մենք չենք կարող մեզ նման խաղացողի վրա դուռը փակելու շքեղություն թույլ տալ:

Բայց եթե Մբապեն երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, ապա նա գործում է հանուն փողի։ Այս դեպքում «Ռեալը» ստիպված կլինի ընտրել Էրլինգ Հոլանդին»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը El Chiringuito-ի եթերում:




Լրահոս