Գերեզմանատան մոտակայքում ավտոբուս է այրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 6-ին, ժամը 08.17-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղում` գերեզմա­նա­տան մոտակայքում, այրվում է ավտոբուս:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.46-ին, մարվել` 09.00-ին:

Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր (Մ-7) ավտոճանապարհի 20-րդ կմ-ին ամբողջությամբ այրվել է Ա. Հ.-ի պատկանող «ՊԱԶ» մակնիշի  45 US 204 պետհամարանիշով ավտոբուսի սրահը:




Լրահոս