Բակո Սահակյանն այցելել է Արգենտինայի Հայաստան ավան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով ժամանել է Արգենտինա:Նոյեմբերի 28-ին նախագահ Սահակյանն այցելել է հայ եւ արգենտինական ժողովուրդների բարեկամության խորհրդանիշներից մեկը հանդիսացող Արգենտինայի մայրաքաղաքում գտնվող Արմենիա հրապարակ: Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Բուենոս Այրես նահանգի Հայաստան ավան եւ հանդիպել բնակիչների հետ: Նախագահը նշել է, որ Հայաստան ավանը արգենտինահայ համայնքի կարևոր օջախներից մեկն է, ու նա մեծապես նպաստում է ազգային ինքնության պահպանմանը եւ ներհամայնքային կապերի ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախի կյանքին, մեր հանրապետության ձեռքբերումներին եւ անելիքներին: Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:    




Լրահոս