Հրդեհ Ճոճկան գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 6-ին, ժամը 21.10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ճոճկան գյուղում այրվում է տնակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.20-ին, մարվել՝ 23.40-ին: Այրվել է Լ. Ու.-ին պատկանող ոչ բնակելի տնակը (մոտ 12 քմ) եւ 2000 քմ չոր խոտածածկույթ:




Լրահոս