Կյանքի է կոչվել Հայկական վիրտուալ գիտական գրադարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել “Հայկական վիրտուալ գիտական գրադարան” ծրագրի շնորհանդեսը, որն իրականություն է դարձել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ: Բացելով միջոցառումը` ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, կարևորել է Հայկական վիրտուալ գիտական գրադարանի ստեղծման նշանակությունը և նշել,  որ այն “մեկ պատուհանի” սկզբունքով հնարավորություն կտա հայ գիտնականներին առցանց օգտվել համաշխարհային գիտական ամսագրերից ու շտեմարաններից: “Հայկական վիրտուալ գիտական գրադարան” ծրագիրը ներառում է բաց մատչելիության սկզբունքով հրատարակված ավելի քան 3 միլիոն գիտական հոդված և ՄԱԿ-ի Research4Life ծրագրի ավելի քան 8 հազար ամսագիր: Ծրագրի իրականացմանն աջակցում են ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ Գիտության պետական կոմիտեն, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը և ԱՄՆ պետդեպարտամենտը։




Լրահոս