Յոհան Կրոյֆը քննադատել է Մոուրինյոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը ՉԼ 1/4 եզրափակիչ «Չելսի- «ՊՍԺ» պատասխան խաղից առաջ քննադատության է ենթարկել «ազնվականների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ՝ տեղեկացնում է Goal.com-ը:

«ՊՍԺ»-ն շատ ուժեղ թիմ է ` շատ ուժեղ խաղացողներով: Նույնը վերաբերվում է նաև «Չելսիին», բայց Մոուրինյոն, երևում է, համաձայն չէ:

Նա միշտ ինչ որ պատմությունների մեջ է: Երբ ամեն ինչ լավ է ընթանում, ուրեմն դա նրա աշխատանքի արդյունքն է, իսկ երբ հակառակն է` ապա մեղավորներն են խաղացողները:

Հենց այդ պատճառով էլ նա կորցրեց վերահսկողությունը «Ռեալի» հանդերձարանում, և ես կարծում եմ, որ նույն խնդիրը նա կունենա նաև Անգլիայում:

Մոուրինյոյի խնդիրն այն է, որ նա մտածում է միայն արդյունքի մասին: Նրա համար արդյունքը կարևոր է ֆուտբոլիստներից: Նա միշտ մտածում է կարճաժամկետ նպատակների մասին» ,-նկատում է Կրոյֆը:

 




Լրահոս