Կեվին Դյուրանտը գերազանցել է լեգենդար Մայքլ Ջորդանի ռեկորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օկլահոմայի» հարձակվող Կեվին Դյուրանտը գերազանցել է լեգենդար Մայքլ Ջորդանի ռեկորդը, որը նրա կողմից գրանցվել էր 1986/87 թ -ի մրցաշրջանում:

NBA-ի կանոնավոր առաջնության`«Ֆենիկսի» հետ խաղը Դյուրանտի համար դարձավ 41-րդն անընդմեջ, որտեղ նա հավաքեց ոչ պակաս 25 միավոր: Նշենք, որ Ջորդանի մոտ այդ շարքը տևել էր 40 խաղ:

Հիշեցնենք նաև, որ «Ֆենիկսի» և «Օկլահոմայի» միջև հանդիպումն ավարտվել է Դյուրանտի թիմի պատրությամբ ` 115:122, չնայած նրա կողմից այս խաղում վաստակած 38 միավորին ` տեղեկացնում  է championat.com-ը:




Լրահոս