Ֆլեշմոբ ՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ Երեւանի կանանց եւ աղջիկների համար ինքնատիպ անակնկալ էր պատրաստվել նաեւ Հանրապետության հրապարակում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շուրջ 800 երիտասարդների մասնակցությամբ իրականացված ֆլեշմոբի արդյունքում հրապարակի կենտրոնում պատկերվել էր մոր ափերի մեջ գտնվող երկիր մոլորակը, ինչը  «մոլորակի ջերմությունը մոր ձեռքերում է» խորհուրդն ուներ:

Հաշված վայրկյանների ընթացքում պատկերված երկրագունդը վերածվել էր ծաղկի՝ որպես նվեր բոլոր հայ մայրերին: Պատկերը  լրացվել է նաեւ օրվա խորհուրդ «ապրիլի 7» գրությամբ:

unnamed_1 (1)




Լրահոս