
«ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում»,-ասել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում։ Նա կարևորել է տարածաշրջանային անվտանգությունը Հարավային Կովկասի ուղղությամբ գործողություններում։
Լավրովը նշել է՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը, արդիական է մնում 2020 – 2022 թթ. ընթացքում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները: