
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյան, ներկայանալով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակից, նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում՝ ԲՏԱՆ կողմից տեղեկատվական հարթակ ստեղծելու վերաբերյալ։
Հայտնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման աշխատակից չունի, որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։
Խնդրում ենք անտեսել տարածված հաղորդագրությունը և չբացել կցված հղումը»,-ասված է հաղորդագրության մեջ։