
Իսահակյան փողոցում ինչ-որ մեկը ծառի վրա հերթականությամբ տեղադրել էր այս՝ առաջին հայացքից իրար հետ տրամաբանական որեւէ կապ չունեցող իրերը, որպեսզի տեսնի, թե ով է մոտենում եւ նկարում ծառը:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Որո՞նք են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունների ճանաչումները:
Հենրի Սաղաթելյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջեւ ամուսնությունները եւ Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջեւ ամուսնությունները, որոնք կնքվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում: Օտարերկրյա քաղաքացիների միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունները, եթե պահպանվել է այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ԺՈՂՈՎՈՒՐԴ. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը կնքվում է Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում։ Օտարերկրյա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների հյուպատոսական հիմնարկներում կնքված ամուսնությունը Հայաստանի Հանրապետությունում վավերական են փոխադարձության պայմաններով։