ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով է պատասխանատու ճանապարհին լցված շինաղբի համար․ Էրեբունի վարչական շրջանը անուշադրության է մատնված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամիսներ առաջ ArmLur.am-ն այցելել էր Էրեբունի վարչական շրջանում Արին Բերդ-Նուբարաշեն-Խարբերդ հասցե, որտեղ ավտոճանապարհի և՛ աջ, և՛ ձախ կողմերը շինաղբով էր պատված։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ մասնավորն է տարածքը մաքրել աղբից, սակայն այդ ամենից հետո քաղաքապետարանը կրկին վերահսկողություն չի սահմանել և կրկին ծայրամասը մատնել են անուշադրության, այն դեպքում, երբ քաղաքապետարանի լիազորությունների մեջ է մտնում ապահովվել Երևան քաղաքի մաքրությունը:

ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի  հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչն է վերահսկողություն չսահմանելու պատճառը։ Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ տարվա մեջ մի քանի անգամ վարչական շրջանի կողմից շինաղբի հեռացում է իրականացվում, դա ամայի տարածք է:

Հայկ Կոստանյանը նաև նշեց, որ, այո՛, խնդիրը կա, բայց վարչական շրջանի կողմից կատարվում են աշխատանքներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

 




Լրահոս