Էրեբունի վարչական շրջանի 26 շենքերի հին վերելակները կփոխարինվեն նորերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Էրեբունի վարչական շրջանի 26 շենքերի հին վերելակները կփոխարինվեն նորերով: Այս մասին հայտնել է վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը:

«Այսօր ծանոթացել եմ նոր վերելակների տեղադրման աշխատանքների ընթացքին: Վարչական շրջանի 26 բազմաբնակարանների հին վերելակները կփոխարինվեն նորերով»,- գրել է Աբրահամյանը:

Վարչական շրջանի ղեկավարը հավելել է, որ նոր վերելակները կահավորված կլինեն տեսողության խնդիրներով մարդկանց հարմար ընթեռնելի սեղմակներով, ձայնային ազդանշանային համակարգով, իսկ սեղմակների վահանակները տեղադրված կլինեն համապատասպան բարձրության վրա, որպեսզի սայլակով մարդիկ կարողանան օգտվել դրանցից:




Լրահոս