«Կարոտել եմ բոլորիդ, շուտով կհանդիպենք»․ Արմենչիկը համերգային շրջագայություն է սկսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայազգի սիրված և ճանաչված երգիչ Արմենչիկը մենահամերգներով հանդես է գալու Եվրոպայում։

Մարտի 24-ից սկսվում է երգչի համերգային շրջագայությունը։

Իր ինստագրամյան միկրոբլոգի էջում Արմենչիկը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ մարտի 24-ին լինելու է Փարիզում, մարտի 25-ին՝ Մարսելում, մարտի 28-ին՝ Վալենսիայում և մարտի 29-ին՝ Բրյուսելում։

Տեսանյութում երգիչը նշել է, որ կարոտել է բոլոր երկրպագուներին և շատ շուտով կհանդիպի երկրպագուներին։

Նշենք, որ Արմենչիկը լինելու է իր նվագախմբի հետ։




Լրահոս