
Ֆոտոմոդել Լուսինե Հայրապետյանը մեկնել է Բրազիլիա հանգստի։
Մոդելը իր ինստագրամյան միկրոբլոգի սթորիներ բաժնում ակտիվ կիսվում է իր հանգստից։
Լուսինեն սթորիների բաժնում հայտնել է, որ ավելի շատ նկարվում է մարդկանց հետ, քան ինչ-որ շինությունների։
Հրապարակած լուսանկարներից մեկին կից մոդելը գրել է․
«Այ սենց ծիտիկների հետ էի նկարվում, ձիով աչոնիկների, քնած անօթևանների ու տենց էլի։ Ինձ համար գույները իրանք են, իրենց կյանքը ու ժպիտները։ Սիրել եմ Բրազիլիան։ Չեմ սիրում նույն տեղը վերադառնալ, բայց էստեղ գալու եմ սիրածս տղու հետ պաչպչվելու, գըզվռտվելու դրսերում։ Ստեղ էդ նենց կայֆ ա»։
Հիշեցնենք, որ Լուսինեն բոլորովին վերջերս է վիրահատվել և չնայած իր այտուցված դեմքին՝ վայելում է հանգիստը արևոտ Բրազիլիայում, անտեսելով տեղի ուտեստները։
Ա․Ս․