
Ս. Ղ․-ին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2025 թ. հունվարի 7-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, իրենց՝ Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի 1-ին փողոցի 103-րդ հասցեի տան բակ է հրավիրել անչափահասներ՝ Ա. Փ-ին և Վ․ Խ․-ին և նրանց մեղադրել է 2025թ. հունվարի 5-ին ժամը 13։00-ից մինչև 15։00-ը ընկած ժամանակահատվածում իր 5 գլուխ գառները գողանալու մեջ, սակայն անչափահասների կողմից գողությանը իրենց մասնակցությունը հերքելուց հետո, նրանց կողմից արարքը խոստովանելու նպատակով Ա.Փ-ի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելուց անմիջապես հետո, վերջինիս կամքին հակառակ առևանգել է նրան, մասնավորապես՝ բռնելով Ա. Փ․-ի աջ ուսահոդի հատվածից՝ քարշ տալով տեղափոխել է այլ վայր՝ նույն հասցեի տան նկուղային սենյակ և մոտ 30 րոպե պահել այնտեղ։
Բացի այդ, 2025թ. հունվարի 7-ին ժամը 17։30-ի սահմաններում, վերջինիս կամքին հակառակ առևանգել է նրան, մասնավորապես՝ հիշյալ բնակավայրի 10-րդ փողոցի 17-րդ հասցեի տան հյուրասենյակում Արարատ Փանդունցի ձեռքից բռնելով, նրան քարշ է տվել տան բակ, որտեղ նրան հարվածներ է հասցրել և կրկին քարշ տալով՝ տեղափոխել է այլ վայր՝ Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի «Նորակնունք» եկեղեցու հարևանությամբ գտնվող, իր կողմից որպես անասնագոմ և պահեստարան օգտագործվող շինություն ու մինչև ժամը 18։00-ի սահմանները պահել այնտեղ։
Այս դեպքով իրավապաըները նախաքննության ավարտ են հայտարարել ու գործը ուղարկել են դատարան եւ մեղադրյալի աթոռին է հայտնվել Ս. Ղ․-ն: