Մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 31-ին Կազան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 38-ամյա Մանուկ Ա.-ն, որը 2021 թ. հունիսի 23-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս