ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերը փախցված «Օպելը» հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 6-ի առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում ստացվեց, որ մարզի Արազափ գյուղում գիշերը գողացել են 48-ամյա մի տղամարդու «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Արմավիրի քրեական հետախույզները, ահազանգին արագ արձագանքելով, պարզեցին կատարվածի կարևորագույն մանրամասներ։ Մեքենան առևանգել էր Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ։ Շուտով ոստիկանները հայտնաբերեցին և՛ նրան, և՛ հափշտակված մեքենան, որը հանձնվել է տիրոջը։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հանգամանքները պարզվում են։




Լրահոս