
Երգիչ Էրիկ Կարապետյանի «Ոչ ավել, ոչ պակաս» երգը ռուսական ալիքով ներկայացրել են որպես ադրբեջանական երգ:
««Ոչ ավել, ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել, աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում, առանց որևէ թույլտվության…
Ես լռել եմ: Բայց համբերությանս բաժակը լցվեց, երբ օրեր առաջ ռուսական Россия 1 պետական ալիքով «Воскресное шоу Андрея Малахова» -ի եթերում արդեն երկրորդ անգամ, առանց որևէ թույլտվության, իմ երգը հնչեց աղավաղված տարբերակով՝ այս անգամ ադրբեջանցիների կատարմամբ: Ու ցավալին ու ամոթալին այն է, որ այն ներկայացվեց որպես ադրբեջանական երգ:
Երգը գրել եմ 2018 թվականին՝ Երևանում:
Երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը:
Հարցին տվել եմ իրավական ընթացք և օրենքի սահմաններում պայքարելու եմ մինչև վերջ իմ հեղինակային իրավունքների համար:
Նշեմ, որ ստեղծագործությունն առանց հեղինակի թույլտվության օգտագործելը, փոփոխելը հեղինակային իրավունքի խախտում է և ստեղծագործության աղավաղում։
Ցավ եմ ապրում, որ մեր հայրենակիցների ստվար զանգված լսում է հենց այդ տարբերակները:
Բայց նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր տեսնելով այս ամենը՝ արձագանքում են և իրենց աջակցությունն են հայտնում ինձ»,- Facebook-ում գրել է երգիչը: