Երևանում թալանել են Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչության պաշտոնյայի «Lexus»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 25-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա Կարեն Փթուկյանը, ով հայտնել է, որ թալանել են իրեն պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ փետրվարի 24-ի ժամը 23:00-ից մինչև փետրվարի 25-ը ժամը 08:10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակի ավտոկայանատեղիում կայանված՝ իրեն պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ իրեն պատճառելով նյութական վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։




Լրահոս