
Այսօր Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկում՝ Հավլաբարիում գտնվող Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվել է հոգեհանգստյան կարգ` նվիրված Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակին։ Արարողությանը ներկա էին վրացահայերը, Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ։