Armenian text to speach

Քաղաքացիները փակել են ՔԿ տանող ճանապարհը. պահանջում են պատժել արցախցի տղային խոշտանգած ոստիկաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս րոպեներին քաղաքացիները փակել են ՀՀ Քննչական կոմիտե տանող ճանապարհը՝ պահանջելով պատժել օրեր առաջ արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ փաստաբան Ռոման Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։

ՆԳՆ ոստիկանության Վանաձորի բաժնի ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել էր ոստիկանություն՝ որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»:

ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ArmLur.am-ին տեղեկացրել է, որ Վանաձորի ոստիկանության բաժնում արցախցի երիտասարդին բռնության ենթարկելու դեպքով հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։

 




Լրահոս