
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Հայաստանը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդ։
ՄԱԿ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդի նշանակման հիմնական նպատակը Հայաստանի և ՄԱԿ-ի միջև ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության խորացումն է, ինչպես նաև միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության ընդլայնումը։
ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդի նշանակումը կապահովի ՀՀ ռազմական և ռազմաքաղաքական առաջնահերթությունների ներկայացում միջազգային հարթակում, ՄԱԿ-ի տարբեր ստորաբաժանումների հետ ինստիտուցիոնալ կապերի խորացում, Հայաստանի մասնակցության ընդլայնում միջազգային խաղաղապահ առաքելություններին, ՄԱԿ-ի ռազմական և խաղաղապահ գործունեության համադրման աշխատանքների համակարգում, կին զինծառայողների իրավունքների պաշտպանության և զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության ոլորտներում միջազգային փորձի կիրառման խթանում։