ԵՐՐՈՐԴ ՓԱԿ ՍԱՀՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները դեռ չեն ազդել Հայաստանի վրա, բայց եթե վերջին` միջուկային զենքի հետ կապված զարգացումների հետեւանքով լրացուցիչ պատժամիջոցներ սահմանվեն, ապա հասկանալի է, որ դրանք կվնասեն նաեւ Հայաստանին: Այս մասին քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Նա նաեւ ընդգծել է. «Հայաստանը միջազգային հանրության անդամ է եւ պարտավոր է հարգել պատժամիջոցների հանձնարարականները: Ահա թե ինչու Հայաստանի դիրքորոշումն է, որ խնդիրը լուծվի բանակցությունների միջոցով, որովհետեւ լրացուցիչ պատժամիջոցներն Իրանի նկատմամբ Հայաստանի համար հավասարազոր կլինեն երրորդ փակ սահման ունենալուն»:




Լրահոս