Այսօր՝ ապրիլի 23-ին տեղի կունենա դաշնակցականների կողմից կազմակերպված ջահերով երթը, որն ամեն տարի ավանդաբար լինում է ապրիլի 24-ից առաջ։
Նշենք, որ երթից առաջ, որպես բողոքի նշան, ակտիվիստներն այրում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, ինչից հետո շարժվում են Ծիծեռնակաբերդ՝ 1915 թվականին Եղեռնին զոհ գնացած հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու։
Շատ սիրված հայ հայտնիներ իրենց ինստագրամյան միկրոբլոգներում ևս անդրադարձել են թեմային և հորդորել մասնակցել ջահերով երթին։
Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը սթորիներ բաժնում իր լուսանկարն էր հրապարակել գրելով․ «#NeverAgain #ArmenianGenocide․ Ջահերով երթ, ապրիլ 23, 19։15, Հանրապետության Հրապարակ»։

Հայազգի սիրված ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ևս կիսվել է լուսանկարով՝ կոչ անելով միանալ երթին։

Երգիչ, դերասան, հաղորդավար Ներսես Ավետիսյանը նույնպես հրապարակել է լուսանկար՝ նույն կոչով։

Հայտնի ու սիրված երգչուհի Սիրոշոն ևս հրապարակել է լուսանկար, ինչպես նաև ամուսինը՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Ներսիկ Իսպիրյանը, Ալլա Լևոնյանը, Նունե Եսայանը, Լուիզա Ղամբարյանը և այլ սիրված արտիստներ ևս կիսվել են լուսանկարով և կոչ արել միանալ ջահերով երթին։
Աննա Սրապիոնյան





























