3 ՄԻԼԻՈՆԻ ՊԱՀԱՆՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի բնակիչ Ամիր Ղազարյանը գյուղի կենտրոնում` գյուղապետարանի դիմաց, խանութ ունի: Նա այդ շենքի առաջին հարկում հաց թխելու փոքր արտադրամաս է աշխատեցնում: Քանի որ հաց թխելը վառելափայտով թանկ է, Ամիրը ցանկացել է խանութի կողքով անցնող գազատարից գիծ անցկացնել եւ հացի արտադրամասը բնական գազով ջեռուցել: Այդ նպատակով  նա մի տարի առաջ ձեռք է բերել 1000 դոլար արժողությամբ գազի ընդունման եւ բաշխման սարք, իր խոսքերով` «շկաֆ»: Սակայն «Հայռուսգազարդ»-ի աշխատողներն Ամիրին ասել են, որ մոտ 20 մետր գազի խողովակ անցկացնելու, գազատարը փորձարկելու եւ այլնի համար նա 3 միլիոն դրամ պիտի մուծի: Բնականաբար, Ամիրը հրաժարվել է եւ շարունակում է հացը վառելափայտով թխել: Նույն տարածաշրջանի Սարիգյուղի բնակիչներն էլ մեզ  բողոքեցին, որ պատգամավոր Միքայել Վարդանյանի աջակցությամբ գյուղը գազաֆիկացվել է, սակայն «Հայռուսգազարդ»-ը կառուցված գազատարն իր հաշվեկշիռ ընդունելու համար համայնքից մեծ փողեր է պահանջում:

Ո.Ս.




Լրահոս