Armenian text to speach

Հյուսիսային Կորեայում Կիմ Չեն Ընի այցի ժամանակ լուրջ վթար է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մայիսի 21-ին Չհոնջինի նավաշինարանում տեղի է ունեցել 5 հազար տոննա ջրատարողությամբ նոր էսկադրային ականակրի ջրարկման արարողությունը։

Ինչպես հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկա է եղել արարողությանը։

Էսկադրային ականակրի ջրարկման ժամանակ տեղի է ունեցել լուրջ վթար. անփորձ ղեկավարման և կառավարման մեջ անզգուշության պատճառով չի ապահովվել սայլակի շարժման զուգահեռությունը, ինչի հետևանքով նավի հետնամասի իջեցնող հարմարանքը ժամանակից շուտ դուրս է եկել ստապելից և բախվել արգելքի, խախտվել է նավի հավասարակշռությունը նավի հատակի որոշ մասերի քանդվելու պատճառով, իսկ նավացռուկը չի իջել ստապելից։

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ սա լուրջ վթար և հանցագործություն է, որն առաջացել է անզգուշության և անպատասխանատվության հետևանքով։

Նա ասել է, որ էսկադրային ականակրի շուտափույթ վերականգնումը նախկին տեսքով ոչ թե պարզապես գործնական, այլ քաղաքական հարց է, որն ուղղակիորեն կապված է պետության հեղինակության հետ։

Կիմ Չեն Ընը հանձնարարել է հետաքննել վթարի հանգամանքները։




Լրահոս