
Իրենց գործերով շտապող Լոնդոնի բնակիչները ստիպված են եղել կանգ առնել, տեսնելով, թե ինչպես է խիստ ոճի զգեստ հագած կինը աշխատանքային օրվա եռուն շրջանում բանուկ փողոցով շան վզկապը վիզը գցած տանում մի տղամարդու:
Շան դերը կատարող բրիտանացին նույնպես խիստ գործնական կոստյումով է եղել:
Անցորդները տարօրինակ զույգին նկարահանել են տեսախցիկով, տեղեկացնում է Metro-ն: