Բրիտանացին կես միլիոն ֆունտ է վճարել ավտոմեքենայի «գոլդ» համարի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանիայի բնակիչը 518 հազար ֆունտ է վճարել (813 հազար դոլար) ավտոմեքենայի «գոլդ» համարի համար:

«25 O» համարը աճուրդի ժամանակ բաժին է ընկել Ferrari-ի սեփականատեր Ջոն Քոլլինզին: Նա հայտնել է BBC-ին, որ ինքը «լի էր վճռականությամբ՝ ձեռք բերել այդ համարը»: Այն նախատեսված է 10 մլն արժողությամբ 250 SWB Ferrari-ի համար, որը ինչ-որ ժամանակ պատկանել է հայտնի երաժիշտ Էրիկ Քլեպտոնին:

Քոլլինզը տեղեկացրել է, որ նախատեսում էր գնել համարը 300 հազար ֆունտով, սակայն պատրաստ էր անգամ մեկ միլիոն վճարել: Նրա խոսքով, եթե մեքենայի վրա կես միլիոնանոց համար լինի, մեքենան մեկ միլիոնով կթանկանա:




Լրահոս